Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
15.02.2019 | 01:03

...թե Մարտի 1-ի գործով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել. հավաքվել են առաջին նախագահը, պաշտպանության, անվտանգության ԱԺ մշտական հանձնաժողվի նախագահ, ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «քավորությամբ» որոշել, թե հարցերի ինչ ցանկ պետք է առաջադրվի` «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» արտասանած ԼՏՊ-ին։

Երևի հենց դրա համար էլ առաջին նախագահը, ի հեճուկս փաստաբանների հայտնի թիմեր ունեցող երկրորդ և երրորդ նախագահների, առանց փաստաբանի է գնացել ՀՔԾ, «գազեթից-բանից» խոսելու, պատասխանելու «ծանոթ» հարցերին` ընդամենը մեկուկես ժամում, երբ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տևել է 4 ժամ, իսկ Քոչարյանինը` էլ չասենք:

Դիտվել է՝ 13683

Մեկնաբանություններ