Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Նահանջի տեղ, այնուամենայինիվ, պիտի թողնել

Նահանջի տեղ, այնուամենայինիվ, պիտի թողնել
05.05.2022 | 07:24

Ես նախկինի պես մնում եմ այն կարծիքին, որ թուրքահպատակներին նահանջի տեղ, այնուամենայինիվ, պիտի թողնել՝ պիտի բացել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա միջանցքներ։

Դրանք, հարկավ, չի կարելի որակել մարդասիրական, քանզի բառի հետ առկա է կոնտինգենտի ակնհայտ անհամապատասխանություն։ Պիտի բացել զուտ նրա համար, որովհետև չպիտի մոռանալ՝ գործ ունենք ոչ միայն պարզապես խելագարի, այլև անկյուն քշված խելագարի հետ, ով անվարան գնալու է արյուն թափելու իրեն քաջածանոթ ճանապարհով։

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 20004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ