Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ֆիզիկական չափսն ու նյութական ռեսուրսը ոչ միշտ են ուժի ցուցիչ

Ֆիզիկական չափսն ու նյութական ռեսուրսը ոչ միշտ են  ուժի ցուցիչ
17.04.2025 | 12:12

Ուժը չափսի հետ կապ չունի։ Ցավոք, հայերը շարունակում են դա չհասկանալ։

Նյութական չափսի հասկացության և ուժի կոնցեպտի փոխհակաբերությունները միջազգային հարաբերություններում արդեն վաղուցվանից ենթարկվել են խորքային վերաիմաստավորման և վերակառուցման։ Չափսի հասկացությունն անջատ է ուժի կոնցեպտից։ Ֆիզիկական չափսն ու նյութական ռեսուրսը ոչ միշտ են ուժի ցուցիչ, և այս երկու հասկացությունները վաղուց արդեն կոռենացիայի մեջ չեն դիտարկվում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ժամանակակից փոքր պետություններին ու վերջիններիս հաճախ ոչհամաչափ նյութական-փափուկ ուժի կիրառման հաճախականությամբ։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 2596

Մեկնաբանություններ