ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Յո՞ երթաս, իմպիչմենտ

Յո՞ երթաս, իմպիչմենտ
05.05.2025 | 18:02

Այս օրերին ընդդիմադիր դաշտում տեղի է ունենում բացահայտ նախընտրական արշավ, ինչի հանգրվանային կուլմինացիան այս պահին Նիկոլին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունն է։ Չկասկածելով Էդգար Ղազարյանի անկեղծությանը, կարծում եմ` ինքն էլ է համոզված, որ այն այս պահին գործնականում իրականություն դառնալու գրեթե որևէ շանս չունի։ Այնպես չէ, որ չկան վարչապետի թեկնածուներ, բայց նաև չեմ կարծում, որ գործնականում նախաձեռնության անիրական լինելու պատճառով որևէ հանրային դեմք, որպես վարչապետի թեկնածու, կհամաձայնի մասնակցել այս նախաձեռնությանը։

Իսկ իմպիչմենտի տապալման դեպքում այն կանդրադառնա խորհրդարանական ընդդիմության առանց այդ էլ բավականին ցածր վարկանիշին, ինչն ուղղակիորեն կնպաստի գործող վարչապետի դիրքերի ամրապնդմանը։

Բայց ցավով ուզում եմ արձանագրել, որ ներընդդիմադիր դաշտի որոշ քաղաքական ուժեր ու անհատներ այս նախաձեռնությունը ծրագրավորված փորձում են օգտագործել ոչ թե ազգակործան պատուհասին, այլ «Հայաստան» խմբակցությանը և, մասնավորապես, նրա առաջնորդին ներքաղաքական դաշտում «իմպիչմենտ» հայտնելու ծրագրի իրականացմանը, ինչին պլանավորված և համակարգված միացել են նաև իշխանության ներկայացուցիչները։

Եվ կարծում եմ` իր ելույթներում Էդգարը պետք է գնահատական տա նաև այս տեսակին, որ իր նախաձեռնությունն օգտագործում են իրենց այլ նպատակներ կյանքի կոչելու համար։

Բազմիցս եմ տարիներ շարունակ նշել՝ քանի դեռ առարկայնորեն չի քննարկվել և գնահատական չի տրվել անցյալում գործած սխալներին, ինչի արդյունքում ծնվեց վարչապետ կոչված այս երևույթը, ընդդիմադիր դաշտը միշտ հայտնվելու է տուրբուլենտային գոտում, որտեղ հիմա գտնվում է։

Այո՛, համոզված եմ, դա է դարձել ընդդիմության դաշտի պառակտման գլխավոր պատճառներից մեկը։ Սպինոզան ասում է՝ եթե ուզում ես, որ ներկան տարբերվի անցյալից, ուսումնասիրիր անցյալը։

Իսկ քաղաքագիտական աքսիոմն էլ իր հերթին նման դեպքերում պարտադրում է քննարկել և բացահայտել նախկինում գործած սխալներն ու դրանց հետևանքները, որպեսզի հետագայում դրանք նորից չկրկնվեն։

Առավել ևս, որ այդ սխալների պատճառով գլխատվել է Արցախն ու ստորացվել, և վարվող քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է շրջափակման ու դիվանագիտական մեկուսացման մեջ։

Վստահ եմ՝ եթե ժամանակին ընդդիմադիր լրատվամիջոցներում հայտնի միջոցներով չպատանդվեր վերլուծական միտքն ու անշահախնդիր քննարկվեր և գնահատական տրվեր գործող վարչապետ կոչվածի ի հայտ գալու պատճառահետևանքային կապերին, ներկայումս ոմանք ոչ միայն չէին լինի ընդդիմադիր դաշտում և փորձեին պղտոր ջրերում ձուկ որսալ, այլև կապաշխարեին և, ընդհանրապես, դուրս կգային քաղաքականությունից։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2377

Մեկնաբանություններ