-
25.11.2016|
01:02
ԿԳ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, կառավարության երեկվա նիստից հետո, մեզ հետ ճեպազրույցում, վերջ դրեց ռուսերենը որպես պետական լեզու ճանաչելու մասին բուռն խոսակցություններին։
-
24.11.2016|
19:33
Նոյեմբերի 24-ին Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) հյուրընկալվեցին ЕрМИ թիմի անդամ, «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն, Հայաստանի ՈւՀԱ-ի ասոցիացիայի նախագահ Կարեն Ղազարյանը, «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Ռաֆայել Հովհաննիսյանը և թիմի այլ անդամներ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդարանի կազմակերպած «Ուսանողական աշուն 2016» փառատոնն այս տարի նվիրված է ЕрМИ ՈւՀԱ թիմի 25 և ՈՒՀԱ-ի 55-ամյակներին:
-
23.11.2016|
13:04
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների, Երևանի քաղաքապետի և վարժարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոնի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ:
-
23.11.2016|
11:34
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՚ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին:
-
22.11.2016|
11:21
ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը հրավիրում է մասնակցելու արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ալզգալդյանի ծննդյան 74 -ամյակին և ակումբի 1-ամյակին նվիրված հատուկ միջոցառմանը:
-
20.11.2016|
20:10
Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալը պետք է լինի Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:
-
18.11.2016|
13:29
Ուսանողության միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Ռազմիկ Ամյանի համերգը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված համերգին ներկա էին ավելի քան 13 հազար երիտասարդներ՝ Երևանից, հանրապետության բոլոր մարզերից, ուսանողական կառույցներից, երիտասարդական հասարակական կազմակերպություններից։
-
16.11.2016|
18:34
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
-
16.11.2016|
13:20
Նոյեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում երիտասարդական տոների շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ուսանողական կառույցների ներկայացուցիչների և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի միջև։
-
15.11.2016|
18:12
Հայտնի են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) լավագույն ուսանողները: «ՀՊՏՀ լավագույն ուսանող-2016» անվանակարգին արժանացած բակալավրիատի և մագիստրատուրայի 30 ուսանողներ նոյեմբերի 15-ին պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» հուշամեդալով և պատվոգրով: