Ներկայում աշխարհում կատարվող իրադարձությունները ադեկվատորեն ու օբյեկտիվորեն գնահատելու և հնարավոր ապագայի հետ կապված իրատեսական կանխատեսումներ կատարելու համար պետք է դուրս գալ սուտ մարդասիրական թմբիրից և ելնել այն պնդումից, որ աշխարհում ամեն ինչ որոշում է ուժը...
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ Թրամփի կատարած ռադիկալ փոփոխությունը սկզբունքորեն նոր ուղիներ է բացում ուժային բնույթի խորին անհավասարակշիռ վիճակում գտնվող աշխարհը դեպի որևէ տեսակի հավասարակշիռ ռեժիմի վերադարձնելու համար...
Կապիտալիզմի պայմաններում վերջին 400+ տարիների ընթացքում Արևմուտքի կողմից կառավարվող միաբևեռությունը, եթե չհաշվենք ԽՍՀՄ-ի ժամանակավոր մասնակի դիմադրությունը նման աշխարհակարգին, առաջին անգամ լինելով, հանդիպում է լուրջ դիմադրության...
Մրցակցային գոյապայքարում կա հակառակորդին հաղթելու կամ նրանից առաջ ընկնելու երկու մեթոդ:
1․ Իրական առաջընթացի մեթոդ, երբ զարգանում ես, ստեղծում նոր տեխնոլոգիաներ, որն ապահովում է գերակա դիրք մրցակցի նկատմամբ,
2․ Հարաբերական առաջընթացի մեթոդ, երբ ինչ-որ ձևով հասնում ես հակառակորդի հետընթացին և, երբեմն էլ, փլուզմանը՝ գունավոր հեղափոխության կամ նման այլ մեթոդով...