Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Լսիր թշնամուդ և արա հակառակը». Վարդան Ոսկանյան

«Լսիր թշնամուդ և արա հակառակը». Վարդան Ոսկանյան
15.07.2022 | 07:26

Բաքվի բռնապետական վարչախմբի պարագլուխը որոշ ժամանակ առաջ սպառնում էր, թե հինգ միլիոնանոց Հայաստանն իր համար վտանգ է, ուստի դա չպետք է թույլատրել։
«Լսիր թշնամուդ և արա հակառակը» սկզբունքն այս պարագայում աշխատում է ամբողջությամբ, ուստի մեր իրական օրակարգերից մեկը պետք է դառնա Հայաստանում և Արցախում բնակչության զգալի աճի խթանումը և արտագաղթի կանխումը։


Մեր վերնախավերը ժամանակին համարձակություն չունեցան մեզ ասելու և քարոզելու, որ պատերազմն անխուսափելի է, ուստի յուրաքանչյուր հայաստանցի և արցախցի ընտանիք ոչ թե պետք է բավարարվի մեկ-երկու երեխայով, այլ ունենա գոնե չորս-հինգ զավակ, մինչդեռ սպառողական մտայնությամբ մենք դեռևս կարծում ենք, թե երրորդ երեխայի համար ապագայում պայմանական «Այֆոն» գնել չկարողանալու «հեռանկարն» իբր լուրջ խոչընդոտ է այդ երեխային աշխարհ բերելու համար։


Վերջին աղետալի պատերազմը նաև ցավալիորեն հենց սեփական սխալներից դասեր քաղելու համար է, մինչդեռ մենք շարունակում ենք ապրել մինչպատերազմական կործանարար մտայնությամբ, երբ, դիցուք, բնակչության աճի խնդիրը իբր հարյուրերորդական, իսկ փողոցում պայմանական ծխուկ (բիչոկ) գցելու դեմ պայքարը հույժ «կարևոր» է։

Դիտվել է՝ 10795

Մեկնաբանություններ