Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հերթական անգամ, ուրիշների կողմից ուղղորդվող քայլերով, գնում ենք դեպի մեծ փոսը

Հերթական անգամ, ուրիշների կողմից ուղղորդվող քայլերով, գնում ենք դեպի մեծ փոսը
03.03.2024 | 20:40



Առանց որևէ կասկածի, լավագույն ապրելաձևը ազատ ու ինքնուրույն կյանքն է, բայց պետք է դա կարողանալ։

Եթե ինչ-ինչ պատճառներով դա չես կարողանում, ապա հաջորդ թիրախը պարզապես գոյություն ունենալն է, այն էլ՝ միշտ աչքի առաջ ունենալով շատ ավելի լավ հեռանկարը։

Եթե առաջներում մենք համոզված էինք, որ մեր վատ վիճակների պատճառները միշտ եղել են վայրագ թշնամիները, իհարկե, համաձայնելով, որ մեր պառակտվածությունն էլ է ունեցել որոշակի դեր, ապա վերջին 30+ տարիների մեր վարքն ու պահվածքը շատ բան պարզեցին։

Նախ՝ մենք սկսեցինք փորձել հասկանալ, որ բոլորն առաջին հերթին իրենց շահերն են հետապնդում, և դրանում զարմանալի բան չկա։

Երկրորդ, որ մենք պարզապես չենք իմանում, թե ինչ է հասարակական շահ ասածը, այսինքն, չենք հասկանում բոլորով միասին լավ ապրելու իմաստը։

Դրա փոխարեն բոլորը, և առաջին հերթին վերնախավն ու իշխանական հիերարխիան, շահ ասելով հասկանում են միայն անձնական շահը, որն էլ մեր բոլոր դժբախտությունների հիմնական աղբյուրն է։

Հերթական անգամ, ուրիշների կողմից ուղղորդվող քայլերով, գնում ենք դեպի մեծ փոսը, որը տարբեր չափերով բխում է հենց այդ ուրիշների շահերից։։

Նման պայմաններում չեն հարցնում՝ թշնամիներ ունե՞ս, թե ոչ, այլ հարցնում են՝ կա՞ քեզ հավատացող գեթ մեկը։

Մարդիկ դժվար հավատան մեկին, որը կամավոր է գնում դեպի փոսը։

Իզուր չեն ասել՝ կատվի վազքը մինչև մարագն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5691

Մեկնաբանություններ