Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կլորիկ գումար՝ խաթարված արժանապատվությունը «վերականգնելու» դիմաց

Կլորիկ գումար՝ խաթարված արժանապատվությունը «վերականգնելու» դիմաց
05.03.2024 | 15:05

Այն, որ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու դիմաց դատական կարգով կլոր գումարներ պահանջելը մեզանում վերածվելու էր արատավոր պրակտիկայի, դեռ 15 տարի առաջ էի կանխատեսել: Է՛լ ավելի զավեշտալի է, որ 2 տարի առաջ խորհրդարանը դա էլ բավարար չհամարեց և գնաց այդ գումարները կտրուկ ավելացնելու անմիտ ճանապարհով:

Նախ, օրենսդիրը գումար նախատեսելով, այնուամենայնիվ, այն դիտարկել է ոչ թե որպես ՏՈՒԳԱՆՔ, այլ ընդամենը ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ, որպիսի պարագայում անհասկանալի է դառնում, թե այդ ի՞նչ հաշվարկի արդյունքում է մարդու պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը գնահատվում հենց ԿԼՈՐ ԳՈՒՄԱՐՈՎ, արդյո՞ք այդ գումարը փարատում է պատճառված վնասը, եթե՝ այո, ապա ինչպե՞ս է այն ծախսվելու, որ վերականգնվի խաթարված արժանապատվությունը:

Վերջապես, օրենսդիրը իրավունքի պաշտպանության առաջնահերթ միջոց է համարել հրապարակայնորեն ներողություն խնդրելը, նույն լրատվության միջոցով դատավճիռը հրապարակելը. ինչո՞վ է սա անբավարար:

Հ.Գ. Կտրականապես դեմ եմ վիրավորանքին և զրպարտանքին, այն մեզանում հասկանալի պատճառներով անբնական աճ է գրանցել, սակայն դժվար է պատկերացնել, որ դրա դեմ «աշխատող» ձևը, իբր կլորիկ գումարներ գանձելով, ֆինանսական ծանր դրության մեջ դնելով, ըստ էության, պատժելն է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4295

Մեկնաբանություններ