Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այսօր ընկերության օրն է

Այսօր ընկերության օրն է
09.06.2024 | 20:41

Ընկերությունն այն անխախտ ու անդավաճան կապն է, որը ողջ կյանքի ընթացքում մարդուն վստահություն և ամրություն է տալիս: Ընկերություն նշանակում է թև ու թիկունք, պարտավորվածություն և պատասխանատվություն:

Ընկերներով մենք մի բռունցք ենք առ այսօր և այդ ընկերությունը սկիզբ է առնում թաղի բիսետկից ու դալանից, թթի ծառի տակի ֆոտբոլի խաղից, ընկերների, աղջիկների ու քույրերի համար հայաթ-հայաթ կռիվներից, դպրոցական «բազար-վակզալներ»-ից, ուսանողական-գաղափարական բանավեճերից, 88-ի շարժման «ՊԱՅՔԱՐ-ՊԱՅՔԱՐ մինչև վերջ»-ից, պատերազմում հաղթանակելու երդումից, վիրավոր ընկերոջը շալակած զասադից հանելուց, երկրի ու պետականության, հայրենիքի անկախության, ժողովրդի խաղաղության ու բարեկեցության համար գաղափարական-քաղաքական դիսկուսիաներից:

Աստված պահապան իմ բոլոր ընկերներին և նրանց ընտանիքներին

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5991

Մեկնաբանություններ