«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ինչու՞ է «ընտանեկան բյուջեն» այդքան անհավասար բաժանվում «ընտանիքի անդամների» միջև

Ինչու՞ է «ընտանեկան բյուջեն» այդքան անհավասար բաժանվում «ընտանիքի անդամների» միջև
31.10.2024 | 14:37

«ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է»,- այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միայն մի նկատառում. «Ընտանեկան բյուջեն» շատ անհավասար է բաժանվում. Աննա Հակոբյանը տասնյակ հազարանոց (դոլար) պայուսակներ է բռնում, իսկ տասնյակ հազարավոր հայաստանցի կանայք ամեն րոպե մտածում են օրվա հացի մասին: Պետական գնումների «առյուծի բաժինն» իրականացվում է մեկ աղբյուրից, 2020-21թթ 0 գումար և գույք հայտարարագրած ՔՊ-ականներն ու, հատկապես նրանց բարեկամները, այսօր արդեն աստղաբաշխական գումարներ և անշարժ գույքեր ունեն:

Տեսնես, ինչու՞ է «ընտանեկան բյուջեն» այդքան անհավասար բաժանվում «ընտանիքի անդամների» միջև:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 4171

Մեկնաբանություններ