ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել ՈՒկրաինայում։               
 

Նիկո՞լ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես ամում

Նիկո՞լ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես ամում
09.06.2025 | 14:09

Մեր եկեղեցու հիմնադիրները Հիսուսի առաքյալներն են՝ Թադեւոսն ու Բարդուղիմեոսը։

Մեր Վեհափառը նստած է Գրիգոր Լուսավորչի գահին։

Հայոց Վեհափառն Աստծո օծյալ է, դու ո՞վ ես։

Ասեմ՝ դու Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգ սպասարկողներից մեկն ես։

Դու իրականացնում ես Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագիրը ու հայոց եկեղեցին է քո համար գլխավոր խոչընդոտը։

Մարտահրավեր ես նետում մեր եկեղեցուն, նշանակում է մարտահրավեր ես նետում հայ ազգին ու հայոց պատմությանը։

Բելն էլ էր Հայկի վրա հարձակվում, բայց «թքեց փայտիկին»։

Հիմա էլ դու՞…

Բոլորս պետք է ամուր պաշտպանենք ինքներս մեզ ու մեր հայրենիքի սիմվոլ հայոց եկեղեցին ու նրա Հայրապետին։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ