Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը ավարտվել է առանց ՈՒկրաինայում հրադադարի համաձայնագրի կնքման։ Թրամփը հայտարարել է, որ հիմա «ամեն ինչ կախված է Զելենսկուց»։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են շուտով կրկին հանդիպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։               
 

Նիկոլին 680 հազար ձայն տվածներ և մյուսներ՝ սա էի՞ք ուզում

Նիկոլին 680 հազար ձայն տվածներ և մյուսներ՝ սա էի՞ք ուզում
10.07.2025 | 20:12

Բան չեմ հասկանում։

Ադրբեջանական լրատվամնջոցները պնդում են, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Չհավատացի։

Բայց արի ու տես ՀՀ փոխարտգործնախարարը ևս ասում է, որ Սյունիքով պետք է լինի ինչ-որ արտպատվիրակված ճանապարհ, միջանցք ԱՄՆ վերահսկողության տակ։

Հասկանու՞մ եք, որ սա տարածքային զիջում է։ Հասկանու՞մ եք, որ սա Սահամանադրության խախտում է։

Հասկանու՞մ եք, որ սա ուղղված է ՌԴ-ի և Իրանի դեմ։ Հասկանու՞մ եք, որ թուրքերին ձեր ձեռքով Սյունիք եք բերում։

Հասկանու՞մ եք, որ բոլշևիկները մեր իսկ անվտանգության համար Սյունիքը մեզ էին տվել։

Նիկոլին 680 հազար ձայն տվածներ, Արամ Զավենի Սարգսյան, Արման Բաբաջանյան, Տիգրան Խզմալյան, Խուրշուդյան, Շիրինյան, էլ դոգ, էլ Մարության, էլ Մարուքյան - սա է՞իք ուզում:

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ