Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ամեն օր գերմարդկային ճիգեր եմ գործադրում, որ առավոտն արթնանամ ու ինձ կորցրած չլինեմ

Ամեն օր գերմարդկային ճիգեր եմ գործադրում, որ առավոտն արթնանամ ու ինձ կորցրած չլինեմ
17.03.2025 | 09:33

Առաջ սենց չէր, մտքերս մաքուր ու զուլալ էին։ Էնքան թեթև էին ու թափանցիկ, որ չէի էլ նկատում, թե ոնց են ծնվում, թափ առնում ու օդ նետվում՝ խառնվելով թթվածնի հետ ու օդը հարստացնելով անհոգ ուրախությամբ ու անուշաբույր հույսերով։

Իսկ հիմա մտածում եմ, ու մտքերիս հետ ինչ աղբ ասես՝ դուրս ա գալիս, աղտոտում օդը։ Հիմա մտածելը ցավոտ ա, դժվար։ Լինում ա՝ մեծ դժվարությամբ եմ միտքը դուրս հրում ուղեղիս միջից՝ լարվելով, տնքալով, արյունահոսելով, ու հետը օդի մեջ են տարածվում հիշողությանս ծերպերում թաքնված վախերը, վիրավորանքները, հիասթափությունները, չարությունը․․․ Շրջապատի դաժանությունից էլ մտքերի մեջ երկաթի պարունակությունն ա ավելանում, իսկ երկաթը լացակումած միջավայրում ժանգոտում ա, ու ժանգոտ միտքը զնգզնգալով դուրս ա գալիս ուղեղիս նեյրոնային խողովակներից, ինչպես տրամվայը՝ թունելից։

Չպիտի թողնես, որ ժանգը տարածվի, պիտի մաքրես, թե չէ մի օր ժանգոտ անձրև կգա գլխիդ։ Միտքն ամուր բռնում եմ ու սկսում քերել ու քերել։ Իսկ ժանգի տակից ստրկության ծիլերն են դուրս գալիս։ Դրանք էլ պիտի անպայման քաղհանես, բայց էնքա՜ն շատ են ու էնքա՜ն արագ են տարածվում։ Կյանքն ամեն վայրկյան ստրկության ծիլ ա տնկում ուղեղիդ մեջ, ու տարիների հետ՝ քանի աստիճանաբար թուլացող մարմինդ ավելի ու ավելի շատ հանգստություն ու հարմարավետություն ա ուզում, քանի հոգնածությունն ու կախվածությունը կամաց-կամաց փոխարինում են հավատին ու ինքնավստահությանը, էնքան ավելի շատանում ու ամրանում ա էդ մոլախոտը։ Եթե թեկուզ մի օր չմաքրես, կխեղդի, կուտի բոլոր մտքերդ, ու դու կդառնաս ստրուկ՝ վերջնականապես ու անվերադարձ։

Ես ամեն օր գերմարդկային ճիգեր եմ գործադրում, որ մյուս օրն առավոտն արթնանամ ու ինձ կորցրած չլինեմ։ Բայց, մեկ ա, երբ առավոտյան հայելու մեջ եմ նայում, որ սանրվեմ, աշխատում եմ աչքերիս մեջ չնայել. վախենում եմ, որ հանկարծ կնայեմ ու ուրիշի աչքեր կտեսնեմ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11719

Մեկնաբանություններ