Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արևմուտքը, առանց ՔՊ-ի 51%-ի էլ, իրավիճակը լիարժեք վերահսկում է

Արևմուտքը, առանց ՔՊ-ի 51%-ի էլ, իրավիճակը լիարժեք վերահսկում է
19.09.2023 | 06:48

Կարծիքներ եմ կարդում, որ ՔՊ-ն այս ընտրություններով տապալվեց։

Չի կարող նման բան լինել, քանի որ Հայաստանում ՔՊ-ն չի իշխանությունը, այլ հավաքական Արևմուտքը` ԱՄՆ-ի գլխավորությամբ։

ՔՊ-ն կտապալվի այն ժամանակ, երբ Հայաստանում կտապալվի Արևմուտքը։ Իսկ Արևմուտքին Հայաստանում տապալելու համար մենք այդքան ուժ չունենք։

Ի միջի այլոց, նշեմ, որ Հայկ Մարությանի կինն ու երեխաները ՆԱՏՕ-ի անդամ Չեխիայի քաղաքացիներ են, էլ չեմ ասում՝ ունեցվածքը, իսկ Դոգին ամերիկյան իշխանություններն ապաստան են տվել ԱՄՆ-ում։ Այնպես որ, Արևմուտքը, առանց ՔՊ-ի 51%-ի էլ, իրավիճակը լիարժեք վերահսկում է։ Նույնիսկ, եթե Ավինյանը քաղաքապետ չդառնա։

Արևմուտքին ի վիճակի է հաղթել միայն Ռուսաստանը, քանի որ ունի զսպման գործիք` ստրատեգիական միջուկային զենք։ Այդ հաղթանակը հեշտ չի տրվելու, բայց լինելու է։

Զինվենք համբերությամբ, մեր խնդիրը ժամանակ շահելն է։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 5299

Մեկնաբանություններ