Մեր Հայրենիքը որքան փոքր է, այնքան շատ չենք ճանաչում։ Ինձ մոտ տպավորություն է, որ մեր ազգի բոլոր ճանապարհները միայն Երևան են տանում։ Սփյուռքից, մարզերից՝ միայն Երևան․․․ Մեկ շաբաթում հնարավոր է ողջ Հայաստանով շրջել, քիչ ծախսերով առավելագույն գիտելիք ձեռք բերել Հայրենիքի մասին, այնպիսի գիտելիք, որը գրված չի և ոչ մի դասագրքում։
Փորձեք անցնել մարզերով, խնդրեք, որ տեղաբնակները ձեզ հետ խոսեն բարբառով, ցույց տան իրենց գյուղի, քաղաքի մատուռները, կամուրջները, պարզապես լեռնագագաթներն ու ձորակները: Ամեն մարզում մեկ ընտանիքի հետ բարեկամացեք, մի քանի տարի հետո կտեսնեք, թե որքան ենք մենք կապված, մի քանի տարի հետո այլևս Երևանին առաջնահերթություն չեք տա:
Կարեն Հովհաննիսյան