ՈՒրեմն, Շիրակի մարզ այցելության ընթացքում, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին ընդունել են 2 անձ` հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդներից Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը և ճանաչված սորոսական Բարսեղյան Լևոնը:
ՈՒշադրություն` ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն այցելում է ՀՀ մեծությամբ 2-րդ քաղաք, քաղաքապետին, պետական որևէ պաշտոնյայի, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գերակա դիրք ունեցող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներին չի հանդիպում, փոխարենը` ընդունելության է գնում Բարսեղյան Լևոնի և Հայ կաթողիկե եկեղեցու ներկայացուցչի մոտ:
Չէ՛, դեսպանն ազատ է իր գործողություններում:
Սակայն Բարսեղյան Լևոնի և կաթողիկե եկեղեցու առաջնորդներից մեկի մոտ ընդունելության գնալը ներկայացնել որպես այց Շիրակի մարզ, առնվազն` տարօրինակ է:
Փաստորեն, սրա համար Շիրակի մարզը սահմանափակվում է Բարսեղյան Լևոնով և կաթողիկե եկեղեցիով:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ