«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Հանուն խաղաղությա՞ն

Հանուն խաղաղությա՞ն
09.08.2025 | 15:53

ՔՊ-ական «նախարարական» խունտայի ներկայացուցիչները, խաղաղության լոզունգներով կրկին ասպարեզ իջան, որպեսզի փափուկ բարձ դնեն ու նոր դամոկլյան սուր կախեն Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին:

Հանուն խաղաղության՝ իշխանափոխություն արին:

Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության՝ 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր զոհեցին ու Արցախի մեծ մասը հանձնեցին: Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության՝ ՀՀ որոշ տարածքներ թողեցին օկուպացիայի տակ:

Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության՝ ամբողջ Արցախը նվիրեցին թշնամուն:

Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության՝ ՀՀ տարածքներից հողեր ու ռազմավարական բարձունքներ տալով ՝ «սահմանազատում» սկսեցին: Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության Բաքվի բանտերում ապօրինի գերության ուղարկեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության՝ ձերբակալել և կալանավորել են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների:

Չեղավ խաղաղություն:

Հանուն խաղաղության՝ Սյունիքով անցնող ճանապարհները ծառայեցվելու են թուրանական աշխարհի շահերին, իսկ արցախյան հարցը և արցախահայերի վերադարձի իրավունքը վերջնականապես թաղելու են ԵԱՀԿ ՄԽ-ից հրաժարվելով:

Խաղաղություն չի լինելու:

Հանուն խաղաղության՝ փոխելու են սահմանադրությունը՝ հայ ժողովրդին դարձնելով անդեմ, անինքնասեր ու անհայրենիք զանգված:

Խաղաղությունը միևնուն է չի գալու:

Փոխարենը՝ որոշ ժամանակ հետո լինենու է մասշտաբային բախում Հարավային Կովկասում:

Ամենաշատը ես եմ ցանկանում խաղաղություն: Կարող էի որևէ գրառում չանել, որովհետև մինչ այժմ բազմիցս զգուշացրել ենք նախապես և, ցավոք, իրականություն է դարձել: Իրականություն է դարձել ոչ թե, որ խելացի ենք, այլ, որ գործող կառավարիչներն են շատ ապազգային ու դավադիր:

Մի խաբեք մեր միամիտ ու խաղաղասեր ժողովրդին: Հերիք է խաբելով նրա լավագույն զավակների նվիրումն ու հազարամյա հայրենիքը ծառայեցնեք ձեր ապազգային իշխանության տխրահռչակ գոյությանը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ.

Ոչ մի տարբերություն չկա ԱՄՆ հարգարժան նախագահ Դոնալդ Թրամփի և երջանկահիշատակ նախագահ Վուդրո Վիլսոնի գլոբալ առաքելությունների միջև: Նրանց ցանկությունները հայ ժողովրդի հանդեպ, կարծում եմ՝ անկեղծ ու բարի էին:

ՈՒզում եմ հավատալ, որ բարի են նաև այսօր, բայց...

Երևի հասկանում եք ինչ եմ ասում:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ