Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Եթե որևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ

Եթե որևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ
25.05.2025 | 10:19

Իմպիչմենտի գործընթացում հովանավորներ փնտրողներին պետք է ասել հետևայլը.

1. Նախ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու «հովանավորը» ՀՀ սահմանադրությունն է, ոչ թե ՀՀ առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահը: Եվ, եթե ստեղծված աղետալի իրավիճակում, պայքարի այս ձևը վաղուց բացազատելու փոխարեն, գործընթացի հովանավորներ են փնտրվում՝ առնվազն տարօրինակ է:

2. Այս հինգ տարիներին, ԱԺ ընդդիմադիր 36 մանդատները կարող են արդարացված լինել առաջին և միակ հերթին իմփիչմենտի գործընթացով, որում թիվ մեկ շահագրգիռը կարծում եմ` պետք է այդ մանդատների կրողները լինեն: Այլապես, պատմությունը գրելու է, որ դավադիր իշխանությունների կողմից Արցախը թշնամուն նվիրելիս, Հայաստանի տարածքները բաժանելիս, ՀՀ պետականությունը քայքայելիս ՀՀ ԱԺ-ն դե ֆակտո ընդդիմություն «չի ունեցել»: Եթե համաձայն չեք, ուրեմն ողջամիտ բացատրեք, «բա էլ ո՞ր դեպքի համար է, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը»: Սպասում եք, որ ամբողջովին ձախողված Նիկոլն ի՞նքը նախաձեռնի իրեն անվստահություն հայտնելու գործընթացը: Այդ դեպքի համար ընդդիմության մանդատներն անգամ պետք չեն:

3. Եվ վերջապես, եթե որևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ, եթե ցանկություն չկա՝ ապա հազար ու մի պատճառներ:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1986

Մեկնաբանություններ