Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Պաշտոնանկություններ և նշանակումներ Գերագույն ռադայում

Պաշտոնանկություններ և նշանակումներ Գերագույն ռադայում
24.02.2014 | 13:56

Խորհրդարանի որոշմամբ Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները:
Ռադան կիրակի օրը նման որոշում է կայացրել նախօրեին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկելուց և նախագահական ընտրությունները մայիսի քսանհինգին նշանակելուց հետո: ՈՒկրաինայի նախագահը շաբաթ օրը լքել էր մայրաքաղաքը:
Գերագույն ռադան պաշտոնանկել է նաև արտգործնախարար Լեոնիդ Կոժարային: Ալեքսանդր Տուրչինովը կոչ է արել Ռադայի դեպուտատներին մինչև երեքշաբթի օրը համաձայնության գալ միացյալ կառավարության կազմի շուրջ:
Խորհրդարանը քվեարկել է Յանուկովիչի նստավայրը պետությանը հանձնելու օգտին: Յանուկովիչի գտնվելու վայրն առայժմ անհայտ է: Արսեն Ավակովը, ով նախօրեին նշանակվել էր ներքին գործերի նախարարի պաշտոնակատար, տեղեկացրել է, որ սահմանապահներն արգելել են Յանուկովիչին ինքնաթիռ նստել Դոնեցկում: Իրավապահները հրահանգ են ստացել ձերբակալելու Պետական եկամուտների և հարկերի նախարար Ալեքսանդր Կլիմենկոյին և նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային:

Դիտվել է՝ 1845

Մեկնաբանություններ