Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Շնորհավորանք՝ 61-երորդը

Շնորհավորանք՝ 61-երորդը
30.06.2015 | 01:22

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է, գուցե ամենաբարդ օրերից մեկը նրա կյանքում՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Բայց ծննդյան օրը մնում է ծննդյան օր, նույնիսկ երբ նախագահականի մատույցներում աղմկում են ցուցարարները:
Իր նախագահության յոթերորդ տարում Սերժ Սարգսյանը գուցե չի հասել այն ցուցանիշներին, որ ինքն իր համար սահմանել էր, երբ առաջին անգամ երդվում էր՝ ձեռքը Վեհամոր Ավետարանին ու ՀՀ Սահմանադրությանը, կամ երդվում էր երկրորդ անգամ, նաև այն ծրագրերին, որ բարձրաձայնում էր ՀՀԿ-ն, որի նախագահը նույնպես Սերժ Սարգսյանն է: Օբյեկտիվորեն երբևէ հնարավոր չէ հասնել բոլոր նպատակների իրագործմանը, ժամանակները ոչ միայն անընդհատ փոփոխում են նպատակները, այլև ինքդ ես փոխվում: Գուցե նաև Սերժ Սարգսյանը չխաղաց այն ֆուտբոլը, որ ինքն էր ցանկանում, այլ խաղաց այն խաղը, որի հնարավորությունը տվեց մրցակիցը՝ ինչպես լինում է կանաչ դաշտում, երբ գնդակի հետ մենակ մնալուն ու սրտիդ ուզածի չափ գոլ խփելուն խանգարում են 11 մարդ, որ վազվզում են շուրջբոլորդ, երբեմն նաև՝ մրցավարները: Ֆուտբոլը չստացվեց, բայց ակնհայտորեն ստացվում է շախմատը: Քաղաքական շախմատը: Արտաքին քաղաքական ու ներքաղաքական: Ոչ ոք չի կարող ասել՝ ո՞րն է լինելու նրա հաջորդ քայլը, բայց բոլորը համոզվել են, որ նա հավասարապես ուժեղ է և՛ սկզբնախաղում, և՛ վերջնախաղում, և՛ հատկապես՝ խաղավարտին, երբ ժամանակ չի մնացել:
Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին լռենք, բայց ընդունենք, որ Հայաստանը զարմանալիորեն մոտենում-մոտենում ու չի հասնում դեֆոլտի: Քաղաքական հաջողությունների մասին ևս լռենք, բայց ընդունենք, որ Հայաստանը միակ երկիրն է, որ հավասարապես հարաբերվում է Արևելյան կողմն աշխարհի և Արևմտյան կողմն աշխարհի ու դեռ հայտնվել է Մետաքսի մեծ ճանապարհին:
Անցած տարիներին երբեմն նրա լռությունն ու հանդուրժողականությունը գնահատվում էին իբրև թուլություն՝ համեմատության մեջ դնելով երկրորդ նախագահի խիստ ընդգծված «վոին»-ության հետ, բայց արդեն հստակ է, որ երկրորդ «վոինը» ավելին չուներ ու չունեցավ երրորդ շախմատիստից, նույնիսկ իր տարիների երկնիշ տնտեսական աճով: Պարզապես աշխարհը շատ արագ է փոխվում: Սերժ Սարգսյանին դանդաղ, բայց անդառնալիորեն հաջողվեց քաղաքական նոր մշակույթ հաստատել, որտեղ նույնպես չկան խաղի կանոններ, բայց կան անխախտ արժեքներ: Ճիշտ է՝ այդ արժեքներից շատերը չունեն հասարակական ընկալում, բայց ե՞րբ է իշխանությունը հասարակության աչքի լույսը եղել: Նրա որոշումներն անակնկալ են անգամ յուրայինների համար, բայց նա ճկուն խաղարկում է բոլոր լծակները, որ ոչ ոք խաղից դուրս չհայտնվի: Դա ոչ միայն քաղաքականության, այլև հոգեբանության իմացություն է: Եվ արդեն համբերատարության ու հանդարտության մասին ավելորդ է խոսել, նույնիսկ երբ հակառակի պահանջարկն ավելի մեծ է: Ոչ ոք այսօր չգիտի՝ Սերժ Սարգսյանը ՀՀ վերջի՞ն նախագահ է, թե խորհրդարանական ընտրությունները կլինեն սոսկ խորհրդարանական: Ինտրիգը մինչև վերջ պահելն էլ ունակություն է, որ քչերն ունեն: Գուցե նրա բախտը պարզապես չբերեց, որ իր նախագահության տարիները լավագույն ժամանակները չէին ոչ աշխարհում, ոչ Հայաստանում, բայց լավագույն ժամանակներ երբևէ չեն լինում, մարդիկ են դարձնում այդպիսին կամ հակառակը: Ծննդյան օրերը անձնական տոն են, բարեմաղթանքների ու շնորհավորանքների: Ամենապահանջարկված շնորհավորանքը գուցե հավատարմությունն է, որ այնքան պակասում է, որքան խաղադրույքը մեծանում է: Մեկ էլ՝ պարզ, մարդկային ուրախությունը, որ պայմանավորված չէ ոչնչով: Մաղթում ենք, որ այս օրը ու հետագա օրերը անցնեն խաղաղ, կայուն ու ապահով: Գաղջ մթնոլորտ մեզ պետք չէ, ոչ էլ կրկես, որտեղ խախտված են արենայի ու հանդիսատեսի սահմանները: Երջանկություն ու հաջողություն Ձեզ:


«Իրատես»

Դիտվել է՝ 4477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ