ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Արա Աբրահամյանը տնտեսական ծրագիր կներկայացնի

Արա Աբրահամյանը տնտեսական ծրագիր կներկայացնի
10.11.2015 | 00:24

Ռուսաստանի հայերի միության նախագահ, մեծահարուստ Արա Աբրահամյանի կուսակցական նկրտումները մի պահ փոթորկեցին հայաստանյան քաղաքական դաշտը, հետո նորից ամեն ինչ վերադարձավ հանդարտ հուն: Սակայն դրան հաջորդեցին հետնաբեմային զարգացումները: Մեր տեղեկություններով, այս օրերին ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանի ջանքերով «հավաքվում» է Արա Աբրահամյանի ապագա թիմը: Այսինքն, կազմվում է այն մարդկանց ցուցակը, որոնք պետք է հայտնվեն ապագա խորհրդարանուն:
Նույն աղբյուրի պնդմամբ, ուշագրավն այն է, որ այս ցուցակին զուգահեռ մեկն էլ կազմվում է նախագահականում: Ասում են, դրանց «պարունակությունը» բավականին տարբեր է: Այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք Արամ Սարգսյանից, ով նկատեց, թե խորհրդարանական ընտրություններին բավականին ժամանակ կա, իսկ ցուցակների մասին խոսակցություններն էլ անհեթեթ են: Փոխարենը պարոն Սարգսյանը մեկ այլ հետաքրքիր լուր հայտնեց: «Տնտեսական ծրագիրն իրականացնելու ուղղությամբ շարժում կարող է ձևավորվել»,- տեղեկացրեց Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահը, հավելելով, որ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ ապրիլին նախատեսվում է Հայաստանում անցկացնել բիզնես ֆորում, որին կմասնակցեն տարբեր երկրների ներկայացուցիչներ: «Արա Աբրահամյանն ուզում է իր ծրագիրը ներկայացնել հանրությանը, ինչը պահանջում է նաև կազմակերպչական աշխատանք: Այդ հարցերով աշխատանքային խումբ կկազմվի, որը որևէ կապ չունի ապագա խորհրդարանի հետ»,- փաստեց Արամ Սարգսյանը, իր մասով էլ ընդգծելով, որ իր քաղաքական և հասարակական գործունեությունը պետք է տարանջատել. «Իմ քաղաքական գործունեությունն անկախ է ու երբևէ չի առնչվել Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ