ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Բուհի դիպլոմ չունեցող ուսուցիչներին ազատելը սահմանամերձ դպրոցներում դասապրոցեսի խնդիրներ է առաջացրել

Բուհի դիպլոմ չունեցող ուսուցիչներին ազատելը սահմանամերձ դպրոցներում դասապրոցեսի խնդիրներ է առաջացրել
15.01.2024 | 06:55

Տավուշի մարզի բազմաթիվ դպրոցներում, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրության հիման վրա, աշխատանքից ազատվել են միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներ։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթիի միջնակարգ դպրոցից տեղեկացա, որ աշխատանքից ազատվել է միջին մասնագիտական կրթությամբ ռուսաց լեզվի ուսուցչուհին, սակայն նրան փոխարինող, շաբաթական 11 դասաժամը պարապող ուսուցիչ չի եղել, Կոթիի դպրոցի տնօրինությունը ստիպված խնդրել է գյուղի կենսաթոշակառու, վաստակաշատ 74-ամյա ուսուցչուհուն, որ նա պարապի այդ դասաժամերը։

Անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին աշխատանքից ազատել են Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպարի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ու անգլերենի միջնակարգ կրթությամբ ուսուցչուհիներին, ովքեր տասնամյակներ դասավանդել են այդ դպրոցում։ Անգլերենի թափուր դասաժամերն այժմ, պարապում է Նոյեմբերյան քաղաքից Ոսկեպար ժամանող ուսուցչուհի, իսկ մաթեմատիկայի շուրջ 22 դասաժամերը այս շաբաթվա ընթացքում չեն պարապվել։ Մաթեմատիկայի ուսուցչի թափուր հաստիքը զբաղեցնելու համար մի օր ուսուցուհի է եկել Ոսկեպարի դպրոց, սակայն նա որոշել է չաշխատել, Ոսկեպարի բազմաթիվ աշակերտներ այժմ մաթեմատիկայի դասաժամեր չեն ունենում։

Բուհի դիպլոմ չունեցող ուսուցիչներին աշխատանքից ազատելու հետևանքով Տավուշի մարզի հանրակրթական այլ դպրոցներում ևս խնդիրներ են ծագել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6399

Մեկնաբանություններ

նքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am