Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Ես չէի կարող լքել մի կուսակցություն, որը երկու տարուց ավելի դեյուրե գոյություն չունի»

«Ես չէի կարող լքել մի  կուսակցություն, որը երկու  տարուց ավելի  դեյուրե  գոյություն չունի»
28.06.2013 | 03:33

Երեկ ԶԼՄ-ները մեկը մյուսին հերթ չտալով «ավետում» էին` Ազգային անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ «լքել» է ՍԴՀԿ-ն: Սակայն հիշյալ «ավետիսը» սփռող լրատվամիջոցներից և ո՛չ մեկը չէր մանրամասնել, որ հայտնի դատական գործընթացից հետո Լյուդմիլա Սարգսյանի ատենապետությամբ ՍԴՀԿ այլևս գոյություն չունի։ «Չկա՛ մարդը, չկա՛ պրոբլեմը» հայտնի բանաձևումի հանգով էլ, քանի որ չէր արձանագրվել փաստը, ապա և չէր հնչել տրամաբանական հարցը` չեղածի ի՞նչն է լքել պարոն Եղիազարյանը։
-Եթե խոսենք իրավաբանի լեզվով, - փաստեց պարոն Եղիազարյանը,- ես չեմ կարող լքել մի բան, որը չկա: Արդեն երկար ժամանակ է` պետռեգիստրում հանիրավի գրանցում է ստացել Պերկուպեկյան «քաղաքական գործչի» ատենապետությամբ ՍԴՀԿ-ն: Դուք ճանաչո՞ւմ եք նման քաղաքական գործչի, իհարկե` ոչ: Սա մի ֆարս էր, որն իրականացրին իշխանությունները: Եթե համացանցում որոնում տաք, կտեսնեք, որ Հայաստանում կա երեք-չորս ՍԴՀԿ: Դրանցից մեկի ատենապետն էլ Պերկուպեկյանն է, որը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի:
Մենք գործ ունենք մայր կուսակցության հետ: Անհեռատես մարդկանց գործունեությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանում ստեղծվեցին չորս հնչակյան կառույցներ. երեքը գրանցված, մեկը` ոչ: Սրանցից երկուսն առաջացան վերջին հինգ տարում: Այս քաղաքականության պատճառով ամեն ժամ վարկաբեկվեց մայր կուսակցությունը: Կատարվեց այն, ինչ կատարվեց: Խոր հարգանք տածելով մայր կուսակցության հանդեպ, ես որոշում կայացրի զերծ մնալու տարաբնույթ քաղաքական խարդավանքներից, որոնք ուղղակի հարվածում էին ՍԴՀԿ-ին, որպես մայր կառույցի, որը ամուր դիրքերի վրա կանգնեց ու Արևմտյան Հայաստանում փրկեց մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին։ Մարդիկ այնքան հեռատես էին, որ 1909-ին զենք կուտակեցին` սպասելով թուրքերի տմարդի հարձակմանը: Եթե չլիներ հնչակյանության այդ զենքը, մեր կորուստները 1915-ին ավելի շատ կլինեին:
-Փաստորեն, կարծում եք, որ ավանդական այդ կուսակցությունից այլևս ոչինչ չի՞ մնացել:
-Քաղաքական ներկա խառնաշփոթի մեջ կուսակցությունը սկսեց վարկաբեկվել: Այդպիսով, վարկաբեկում են մի ողջ գաղափարախոսություն, մայր կուսակցություն, ինչի բարոյական իրավունքը ոչ մեկը չունի: Այս առումով վաղ թե ուշ համահնչակյան կառույցի անդամները կհասկանան` ինչ է կատարվում, և սպասվելիք համագումարում պատասխան կպահանջեն, թե ինչու այսպես եղավ: Ինչ վերաբերում է ինձ, երկրորդեմ. ես չէի կարող լքել մի կուսակցություն, որը երկու տարուց ավելի դեյուրե գոյություն չունի: Գոյություն ուներ այնքանով, որ մենք, մասնավորապես ես, ստորագրում էինք, որպես ՍԴՀԿ անդամ: Սա իմ ներքին որոշումն էր, որն առաջին հերթին մամուլն է իմացել:


Պարզաբանումը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ