Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ինչ են անելու դաշնակները

Ինչ են անելու դաշնակները
15.07.2013 | 13:52

Պռոշյան գյուղում կիրակի անցկացված ընտրությունների արդյունքում հաղթեց ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը` ստանալով 1317 ձայն: Նրա հիմնական մրցակից ՀՅԴ անդամ, համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը քիչ է զիջում ՀՀԿ-ականին: Նրան ընտրել է 1241 պռոշյանցի: Ի դեպ, արդյունքները հրապարակվելուց հետո Սահակյանը վստահեցրել է, որ չի շարունակելու աշխատել գյուղապետարանում:
Թերևս շատ քչերը կարող էին կասկածել, որ, ինչպես մյուս ՏԻՄ ընտրություններում, այս անգամ էլ ոչ ՀՀԿ-ական կհաղթի, ասել է` արդյունքները բավականին սպասելի էին: Սակայն դաշնակցականները բավականին լուրջ էին տրամադրված ու ամեն ինչ արեցին, որ իրենց թեկնածուն հաղթի:
Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո ՀՅԴ-ն ուշի ուշով հետևում է գործի բացահայտմանը և, ըստ նրանց, իրենց թեկնածուի հաղթանակը կբերեր գյուղում լարվածության թուլացման: Ավելին, դաշնակցությունը հայտարարում էր, որ պետք չէ ընտրությունները քաղաքականացնել, այլապես նոր լարվածություն կառաջանա: Հետաքրքիր է, այս արդյունքներից հետո դաշնակցությունը կպահպանի՞ նույն մարտավարությունը, չի՞ քաղաքականացնի արդյունքները և չի՞ գնա լարվածություն ստեղծելու ճանապարհով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ