Առաջիկայում սպասվելիք նոր ՀՀՇ-ի համագումարը կդառնա հերթական «լակմուսի թուղթը», որը ցույց կտա, թե որտեղ են միահյուսվում մարդկային և քաղաքական հարաբերությունները, և որտեղ՝ բաժանվում:
Գաղտնիք չէ, որ հայաստանյան քաղաքական կուսակցությունների պառակտման, միավորման հիմքում ընկած են ոչ այնքան գաղափարական տարաձայնությունները, որքան՝ մարդկային հարաբերությունները:
ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե քաղաքական ո՞ր ուժերին են պատրաստվում հրավիրել կուսակցության անդրանիկ համագումարին. կլինե՞ն իշխանամետ ուժեր, Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող քաղաքական գործիչներ, թե՞ ոչ:
«Դեռևս պարզ չէ, թե ովքեր կմասնակցեն, որ քաղաքական ուժերն են մասնակցելու համագումարին, մենք առաջիկա օրերին պետք է քննարկենք հրավիրյալների ցուցակը և կկայացնենք որոշում»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամները ժամանակին հեռացել էին Հայ ազգային կոնգրեսից և հանդես եկել ՀՀՇ-ն վերագրանցելու նախաձեռնությամբ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ