Վրաստանը պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնի՝ օգնելու դադարեցնել դիմակայությունը Լեռնային Ղարաբաղում՝ հայտարարել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:
Ղարաբաղյան հակամարտությունը հատուկ վտանգ է ներկայացնում և Վրաստանի ու տարածաշրջանի վրա ազդելու պոտենցիալ ունի՝ Թբիլիսիիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
Հայաստանը կրկին քնում-արթնանում է Ղարաբաղով: Լուրը մեկեն մաքրեց հայոց վրա նստած բոլոր կարգի բացասական, իրար չընդունելու-ատելու թուխպերը, վեր հանեց հայոց իրական ոգին:
Առաջին գծում վիրավորված մեր զինվորների կյանքի համար պայքարող ԼՂՀ-ի բժիշկները մենակ չեն։ ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով խոստացել էր երբեք չթողնել Ղարաբաղը, երեք օր է` Ստեփանակերտում է իր բուժանձնակազմով։
Հայաստանի քաղաքական դաշտը դրսևորում է բարձր քաղաքացիական և պետական մտածողություն։ ԱԺ քաղաքական ուժերը, այդ թվում` արմատական ընդդիմության համարում ունեցող ՀԱԿ-ը, որոշել են այս լարված իրավիճակում իշխանություններին չքննադատել։
Հարգելի նախագահ, այսօր մեր ժողովուրդը պատերազմի մեջ է: Վատ բան է պատերազմը: Այն մահ է, արյուն: Հասկանալի է` սովորաբար նման պայմաններում մարդիկ տխրում են:
Միացյալ Նահանգները ծանուցել է եվրոպացի դաշնակիցներին, որ Ռուսաստանը «անհամաչափ պատասխան» է պատրաստում ավիաբազաների վրա հարձակմանը: Եվ ցավալին այն է, որ հավանաբար դա տեղի կունենա Ստամբուլի բանակցություններին զուգահեռ: Հետաքրքիր է նաև այն, որ Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարեց, թե տեղեկացված չեն եղել այդ ռազմական գործողության մասին...