Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ

Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ
30.05.2020 | 21:10

Hraparak.am-ի տեղեկացմամբ՝ քիչ առաջ ավարտվել է «Հայրենիք» կուսակցության համագումարը, որն ընթացել է արտակարգ դրության պայմաններում՝ արտակարգ միջոցառումների ուղեկցությամբ. բացօթյա և սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ: Համագումարն ընտրել է կուսակցության նոր վարչություն.


Արթուր Վանեցյան
Արա Սահակյան
Արմինա Դարբինյան
Արսեն Բաբայան
Նարինե Ադոնց
Սոս Հակոբյան
Ժասմենա Ասրյան
Խաչիկ Գալստյան
Ռոբերտ Հարությունյան
Կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը:

Դիտվել է՝ 3447

Մեկնաբանություններ