ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Փոխել արժեքները և պատրաստվել նոր ապագայի

Փոխել արժեքները և պատրաստվել նոր ապագայի
09.08.2024 | 09:41

2010 թվականին միջազգային մի կազմակերպություն սոցիոլոգիական հետազոտություն էր անցկացրել Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՝ փորձելով մարդկանցից պարզել նրանց պատկերացումը ապագայի վերաբերյալ։

Հարցմանը մասնակցած Վրաստանի բնակիչների մեծ մասը ասել էր, թե ապագան պատկերացնում է Եվրոպայի հետ, եվրոպական արժեքներով։

Ադրբեջանի հարցվածների բացարձակ մեծամասնությունը ասել էր, թե ապագան պատկերացնում է

«իր պատմական հողերի՝ Ղարաբաղի ազատագրումով», որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը։

Հայաստանի հարցվածների գերակշիռ մասը ասել էր՝ ուզում է լավ ապրել, փող ունենալ, խաղաղ ու անհոգ լինել։

Այսպիսի ցանկություններ ու արժեքներ են ներարկվել երեք հարևան երկրների բնակիչներին առնվազն երկու տասնամյակ։ Եվ բնական է, որ պիտի լիներ այն, ինչ եղավ։

Ադրբեջանցիները համարում են, թե Արցախը իրենց պատմական հողն է, պայքարեցին դրա համար, իսկ հայերը իշխանության բերեցին պարազիտների, որոնք վաճառեցին Արցախը լավ ապրելու համար։

Փոխել արժեքները և պատրաստվել նոր ապագայի։ Սա է մեր միակ ճանապարհը, այլապես լավ ապրելու կեղծ մտքերի տակ կորցնելու ենք ամեն ինչ ու թափառենք օտար երկրներում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6436

Մեկնաբանություններ