Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պարտավոր են վերականգնել Յալթա-Պոտսդամյան համակարգի կայունությունը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պարտավոր են վերականգնել Յալթա-Պոտսդամյան համակարգի կայունությունը
12.02.2025 | 23:08

Շատ լավ նորություն, որ կարող է օգտակար լինել նաև մեր տարածաշրջանի համար: Վերջապես սառույցը կոտրվեց: Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել շուրջ մեկ ու կես ժամ: Որոշումը կայացված է: Երկու տերությունները վերջ են տալու պատերազմին, աշխատելու են համաձայնեցված, կերտելու են նոր աշխարհակարգ: Պահպանողականությունը հաղթում է լիբերալ ծայրահեղականությանը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պարտավոր են վերականգնել Յալթա-Պոտսդամյան համակարգի կայունությունը: Պուտինը հրավիրել է Թրամփին Մոսկվա: Տա Աստված, որ այդ հանդիպումը կայանա: ԱՄՆ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության բոլոր կառույցներին ու նրանց ղեկավարներին հանձնարարված է սկսել աշխատանքը Կրեմլի հետ: Հայաստանյան քաղաքագիտուն փորձանքագետների «հզոր» թիմը, որն հեռուստաեթերից երեք տարի շարունակ խոսում էր ռուսական խորտակվող նավի մասին, հայտնվեց խիստ անհարմար վիճակի մեջ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 5613

Մեկնաբանություններ