ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Իսրայելն իր «շախմատային ձին» թողել է որպես գործողությունների զարգացման պիկի անակնկալ

Իսրայելն իր «շախմատային ձին» թողել է որպես գործողությունների զարգացման պիկի անակնկալ
24.06.2025 | 11:26

Այն, որ Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է, սրանում չկա կասկածի նշույլ։ Սակայն իրանա-իսրայելական անընդհատ փոխակերպվող ռազմական գործողությունների համապատկերում շատերն հարցնում են, թե ո՞րն է լինելու Ադրբեջանի դերը այս հակամարտության մեջ, և Իսրայելը այս «շախմատային տախտակի ձին» որտեղ և ինչպե՞ս է օգտագործելու։

Կիրառական իմաստով արդեն իսկ Ադրբեջանն այս հակամարտության մեջ է՝ իր տարածքում իսրայելական հետախուզության կենտրոններ արտոնելով, իսրայելական ավիացիայի համար կերոսին և վառելանյութ ապահովելով, իսկ մինչ-պատերազմական շրջանում՝ թյուրքախոս իրանցիների շրջանում պանթյուրքիաստական գաղափարների տարածում հովանավորելով, ֆինանսական և այլ աջակցությամբ անջատողական շարժումներ խրախուսելով, ինչպես նաև՝ նպաստելով իսրայելական հետախուզության կողմից Իրանում գործակալների հավաքագրմանը։

Բայց սա ամբողջ պատմության մեջ երևի թե ամենաանմեղ մասն է։

Իսրայելը հեռավար մարտերի համար իհարկե ունի պոտենցիալ, սակայն ցամաքային գործողությունների համար Իսրայելը չունի բավարար ներուժ, եթե չասենք, որ իրանական ցամքային զորքերը գետնի վրա ունեն առավելություն։

Իսկ դա վտանգ է, մտնել երկարատև և արյունալի մի կռվի մեջ, որտեղից չկա ելք, այն էլ հաղթական։

Հետևաբար, Իսրայելը կարիք ունի մահմեդական այնպիսի երկրի, որը կկարողանա դիմակայել իսլամական արմատականությանը, որը կընկալվի գոնե առանձին խմբերի կողմից որպես իսլամական աշխարհի մաս և ունի ուղիղ ցամաքային սահման՝ զորքերի պարենավորման և լոգիստիկ շղթայի ապահովման համար, եթե պատերազմն Իրանի դեմ հանկարծ հասնի նման փուլի։

Սա է պատճառներից մեկը, որ Իսրայելը չի օգտագործում ամբողջ ծավալով իր «շախմատային ձին», այն թողնելով որպես գործողությունների զարգացման պիկի համար անակնկալ։

Թերևս, սրանից բացի միակ դեպքը, երբ Իսրայելը կակտիվացնի Ադրբեջանի գործոնը, դա այն դեպքն է, երբ զգա, որ չի կարող դիմակայել Իրանին և չի էլ կարող հասնել զինադադարի։

Այս դեպքում կբացվի Իրանի համար երկրորդ ճակատ, ինչը կջլատի իրանական ուժերը և հնարավորություն կտա Իսրայելին վերախմբավորել ուժերը։

Ադրբեջանում այս պահին էլ ակտիվ հակաիրանական արշավ է տարվում, ակտիվացվել են ներքին ազգայնական և մոլեռանդ պանթյուրքիստական ուժերը, և այս տեղեկատվական հոսքերն ունեն մի նպատակ՝ անհրաժեշտության դեպքում պատրաստել Իրանի դեմ ռազմական գործողությունների։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Քաղաքագետ

Դիտվել է՝ 179

Մեկնաբանություններ