«2015-ը Վրաստանի համար բարդ տարի էր, 2016 թվավանը ևս դյուրին չի լինելու»՝ սա էր Վրաստանի նախագահի Քութաիսում` խորհրդարանի լիագումար նիստում հնչեցրած ուղերձի գլխավոր գաղափարներից մեկը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում պնդեց՝ ՀՀԿ-ն հայաստանյան քաղաքական դաշտի ամենահեղինակավոր կուսակցությունն է և ընդհակառակը՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան կբարձրացնի դաշնակների հեղինակությունը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որի աթոռի հանդեպ, ըստ որոշ տեղեկությունների, անտարբեր չէ ՀՅԴ-ն, այսօր խորհրդարանում անդրադարձավ Արմեն Ռուստամյանի այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հեղինակազրկված է:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունում է՝ հեղինակազրկված իշխանությանը մաս կազմելուց հետո իրենց վարկանիշն էլ է ընկնելու, բայց այդ զոհողությանն ավանդական կուսակցությունը պատրաստ է, քանի որ այլընտրանքը երկիրը կորցնելն է լինելու:
ՀՀԿ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին տեղեկություններ կտրվեն այս շաբաթ՝ հունվարի 25-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցության մեջ մտած ՀՅԴ-ի շարքերում խուլ ըմբոստացում կա: Մեր աղբյուրի պնդմամբ, շարքային դաշնակցականների և վերնախավի միջև տարաձայնությունների ալիք է «բարձրանում»:
Հայաստանի ագրարային կուսակցությունը հունվարի 24-ին որոշում է կայացրել միաձուլվել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը կկայանա փետրվարի 21-ին:
ԱԺ հանձնաժողովների գործառույթներում հնարավոր են փոփոխություններ՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Ինչպե՞ս է ստացվում, որ 2 տարի չի լուծվում Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Իշխանությունը Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին չի պարզաբանում, թե Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսության բացումը Հայաստանի անվտանգության տեսանկյունից օգո՞ւտ է, թե՞ վնաս...