Զարուհի Փոստանջյանի «պաշտոնը» բարձրացել է: Ռուբեն Հակոբյանը անձնական որոշում է կայացրել հրաժարվել խմբակցության ղեկավարի պաշտոնից և այսօր «Ժառանգության» խմբակցության կայացած նիստում որոշվել է, որ նրա տեղը զբաղեցնելու է Փոստանջյանը, իսկ խմբակցության քարտուղարի տեղը՝ Թևան Պողոսյանը:
Հավելենք, որ, կուսակցության անդամների պնդմամբ, այս որոշումը նրանց համար անակնկալ է եղել:
Հիշեցնենք, որ ստրասբուրգյան հայտնի իրադարձություններից հետո Ռուբեն Հակոբյանն իր անհամաձայնությունն էր հայտնել Զարուհու պահվածքի և հայտարարությունների առնչությամբ: Այս փոփոխությունը կարելի է տեղավորել հենց այս տրամաբանության շրջանակում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ