Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը» հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ նախատեսում են հանրահավաքներ անցկացնել Հայաստանի 8 քաղաքներում՝ Աբովյանում, Հրազդանում, Սիսիանում, Կապանում, Արարատում, Իջևանում, Վանաձորում, Գյումրիում: Այսօր ԱԺ-ում եռյակի հերթական նիստում կհստակեցվեն հետագա անելիքները, կքննարկվեն մարզային այցելությունների մանրամասները:
Հոկտեմբերի 10-ին խորհրդարանական երեք ուժերը հանրապետական հանրահավաք են նախաձեռնել: