ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ասել է, որ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, վաղը կհանդիպի «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ավելի ուշ կհանդիպեն եռյակի ղեկավարները:
«Քննարկվելու են առաջիկա հանրահավաքի հետ կապված օրակարգային հարցեր, անդրադարձ է լինելու ներքաղաքական մի շարք հարցերի»,-ասել է Իվետա Տոնոյանը: