ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սոցցանցի էջում հրապարակվել է նրա մաղթանքը. «Առիթից օգտվելով` կուզեի նաև շնորհավորել մեր ողջ ժողովրդի Նոր տարին և Սուրբ ծնունդը` յուրաքանչյուրիդ մաղթելով այն բոլոր բարիքները, որոնց դուք լիուլի արժանի եք:
Կերազեի իրականացած տեսնել ձեր ակնկալիքներն ու պատկերացումները ընտանեկան երջանկության, գթասրտության, ընկերասիրության, բարոյականության և ձեր երեխաների ապագայի մասին:
Կցանկանայի, որ դուք ազատվեիք բանակում ծառայող կամ արտագնա աշխատանքի մեկնած ձեր զավակների, եղբայրների, հայրերի կամ ամուսինների վիճակով մտահոգվելու ծանր բեռից: Կկամենայի վերջապես, որ ձեզանից շատերի աշխարհացրիվ ընտանիքները միավորվեին հայրենյաց ջերմ օջախներում»: