Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին. «Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլևս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Միաժամանակ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
ՈՒզում եմ մատնանշել հետագա համագործակցության պատրաստակամությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և բոլոր քաղաքական ուժերի հետ՝ քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման և Գյումրիին նոր կարգավիճակ տալու համար՝ ի շահ Գյումրիի և գյումրեցիների»: