ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը facebook-ի իր էջում գրել է.
«Առաջիկայում տեղի կունենա Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հրաժարվելու եմ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից:
Որոշումս հիմնավորված է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ընտրվելու և դրանից բխող աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկով: ԲՀԿ խմբակցության նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար առաջարկելու եմ իմ գործընկեր Վահան Բաբայանի թեկնածությունը:
Հավելեմ, որ այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում»: