ՀՅԴ-ին պաշտոններ տալու և կոալիցիա հրավիրելու հարցը մամուլում հաճախ քննարկվող թեմաներից է դարձել: Մեր տեղեկություններով, սակայն, այս գործընթացը «սառեցվել է», քանի դեռ սահմանադրական բարեփոխումները չեն հստակեցվել: ՀՀԿ-ն դեռևս սպասում է, թե դաշնակցությունն այս ընթացքում ինչ կերպ իրեն կդրսևորի, ինչ չափով «օգտակար» կլինի իրեն, ըստ այդմ էլ կորոշի՝ ինչպես վարվել «հին ընկերների» հետ: ՀՅԴ-ն էլ, բնականաբար, ջանք չի խնայում ապացուցելու համար, թե որքան նվիրված է սահմանադրական բարեփոխումների գաղափարին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ