Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է

Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է
21.07.2023 | 08:24

Այս իրավիճակը հաղթահարելու համար հստակ գործողություններ պետք է ձեռնարկվեն:

1) Մարդասիրական օդային միջանցքի գործարկումն առաջնային նշանակություն ունի: ՄԱԿ–ի կամ միջազգային այլ կառույցների մարդասիրական առաքելությունները պետք է կարողանան ժամանել ուղիղ Ստեփանակերտ ու օգնություն տրամադրել:

2) Հնարավորինս շտապ Արցախ պետք է ուղարկվի ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառուցի (ԵԽԽՎ, ԵՄ) փաստահավաք առաքելություն: Տեղում իրավիճակի անմիջական դիտարկումը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել ճգնաժամի լրջության մասին:



3) Միջազգային միջնորդները՝ Վաշինգտոնից մինչև Փարիզ և Մոսկվա, պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ փոփոխությունների հասնելու համար: Եթե նրանք դա չանեն, նրանց միջնորդական ջանքերն ապարդյուն կլինեն։

4) Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը պետք է ՄԱԿ-ի միջազգային պաշտոնական մանդատ ստանա:

ՄԱԿ-ը կարող է դիտարկել նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընդլայնման տարբերակներ, օրինակ, չինական խաղաղապահ կոնտինգենտի ներգրավմամբ։

5) Չափազանց կարևոր է հասկանալ, որ որքան էլ բարձրաձայնում են ճգնաժամի հումանիտար կողմի մասին, բայց առկա խնդիրներն ունեն քաղաքական և պատմական հիմքեր: Հայերի դեմ պետական մակարդակով ատելության քարոզը Ալիևի ավտորիտար վարչակարգի կարևոր հիմնասյուներից է:

Այս փաստն անտեսել հնարավոր չէ:

6) Աշխարհահռչակ ու ազդեցիկ հայերն ու մեր ժողովրդի օտարազգի բարեկամներն իրենց ակտիվությամբ մեծ դեր կարող են խաղալ Արցախում ծավալվող ողբերգության մասին բարձրաձայնելու հարցում:

Ընկերնե՛ր, օգնեք Արցախի հայերի ձայնը լսելի դարձնել:

Միայն միահամուռ ուժերով ու կողք կողքի կանգնելով կարող ենք այս պատմական բարդ փուլը հաղթահարել:

Արցախը հայկական աշխարհի անբաժան մասն է, այս հողը մեր գենետիկ կոդի բաղկացուցիչն է, ուստի այս պայքարը բոլորինս է:

Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2944

Մեկնաբանություններ