Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սեփականության վերաբաժանման ուրվականը

Սեփականության վերաբաժանման ուրվականը
20.06.2025 | 10:52

«Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Եթե իշխանությունները չեն կարողանում ցույց տալ հստակ տնտեսական կամ անվտանգության հիմքեր, ապա դա չի ընկալվում որպես հանրային շահի պաշտպանություն, այլ՝ որպես սեփականության վերահսկողության քաղաքական վերաբաշխում։

Երբ գործընթացը տեղի է ունենում օրենսդրական փոփոխություններով կամ գործադիր իշխանության նախաձեռնություններով՝ առանց փոխհամաձայնության սեփականատիրոջ հետ, ապա հնարավոր չէ տեղի ունեցածի խորքում չտեսնել քաղաքական մոտիվ կամ «կուլակաթափության» ականջներ:

Այս պնդումը գրեթե միանշանակ է, մանավանդ, երբ դիտարկում ենք համատեքստը:

Իսկ գլոբալ համատեքստում Սամվել Կարապետյանի դեմ շինծու մեղադրանքն է, «Տաշիր Պիցցայի» կետերի փակումը:

Փաշինյանի իշխանության հերթական «բեսպրեդելը» ունենալու է ցավալի հետևանքներ.

-Առաջանալու են ներդրումային մեծ ռիսկեր. փողը փախչում է այն երկրներից, որտեղ պետությունը միջամտում է բիզնեսին՝ քաղաքական ենթատեքստով։

-Կարող է առաջանալ փոխհատուցման պահանջ, ներառյալ՝ միջազգային արբիտրաժային դատավարություններ։

-Էլ չեմ խոսում սոցիալական լարվածության մասին, որովհետև սեփականության վերաբաշխումը կամ բիզնեսների փակումը, որպես կանոն, ուղեկցվում է աշխատատեղերի փակմամբ:

Ոմանք թող շարունակեն հավատալ Քաջ Նազարի հեքիաթներին, թե ՀԷՑ-ը վերադարձվում է ժողովրդին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ