ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

Սերակարոտ

Սերակարոտ
23.09.2024 | 05:45

Շուրթերի մեջ էր պարպել եդեմի

Սերակարոտը` հեռու՜, ծիրկաթնո՜տ:

Հուզում էր տեսել, քամում էր մոլի

Կրքալարերի հևքը նվաղկոտ։

Օդում թանձրացել, կախվել էր մթնից

Քրտնածոր հյուլեն սերաարարման:

Տարփանվել կուզեր մեկեն ու նորից,

Եվ վաղուց չկար ո´չ չափ, ո´չ` սահման...

Վայրագ գգվանքից` մեջքը մահիկվել,

Տավիղ էր ասես` վաղուց չպրկված:

Խենթ սիրահարը, ձեռքը երկարել,

Անզուսպ լարում էր ամեն մի նոտան:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 25841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ