Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Եթե այսպես շարունակվի, ապա ոչ ազգ կմնա, ոչ էլ Հայրենիք

Եթե այսպես շարունակվի, ապա ոչ ազգ կմնա, ոչ էլ Հայրենիք
06.06.2025 | 21:04

Եկեղեցին չի պատկանում ժողովրդին, Եկեղեցին Աստծունն է, իսկ ժողովուրդը պիտի լինի այդ Եկեղեցու մի մասը, այսինքն` հենց Եկեղեցին և պատկանի Աստծուն։

Եթե մարդիկ ասում են, որ Եկեղեցին իրենցն է, բայց գաղափար անգամ չունեն Եկեղեցու Դավանությունից ու Վարդապետությունից, չեն խոստովանում իրենց մեղքերը, չեն մասնակցում Սուրբ Պատարագներին և չեն միանում Տեր Հիսուս Քրիստոսին, չեն ապրում քրիստոնեական կենցաղով, ապրում են այս աշխարհի օրակարգով, չեն ապրում Եկեղեցու տոնացույցով, չեն ընթերցում Սուրբ Գիրքն ու չեն ապրում Սուրբ Գրքի պատվիրաններով, չեն պատվում Սրբերին և չեն առաջանորդվում նրանց խրատներով, ապա սուտ ու փուչ է այդ մարդկանց խոսքերը։

Եկեղեցին չի պատկանում պղծախոսներին ու քաղաքական դիակներին։

Եկեղեցին չի պատկանում ստախոսներին ու իրենց շահը փնտրող կեղծավորներին։

Եկեղեցին` Աստուծո մոտ շտապող և Աստծուն սիրող հավատացյալներն են և ոչ թե ամբողջ ազգը։

Չմտածեք, թե Ամեն Աստված կանչող անաստված Եկեղեցու մի մասն է կամ էլ սեփականատերն է։ Եկեղեցին ձեզ համար Կասկադը չէ, որ բոլորինը լինի։ Տանը նստած Եկեղեցի եք խաղում, ֆեյսբուքի պատատակերին քրիստոնյա եք ձևանում ու անամոթի նման խոսում քրիստոնեությունից` գաղափար անգամ չունենալով, թե ով է իսկական քրիստոնյան։

Բավական է էժան խոսակցություններ վարեք։

Իսկ պղծախոսները դժոխքի հուրն են բորբոքում, երբ խոսում են Եկեղեցուց և նույն պահին հայհոյում հոգևորականներին, անգամ եթե իսկապես ամենաանարժան հոգևորականը լինի։

«Այն ժամանակ Պողոսը նրան ասաց. «Աստված է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ, և դու նստում ես, որ օրենքի՞ համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ անօրեն կերպով ինձ հարվածեն»։ Շուրջը կանգնածներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես հայհոյում»։ Պողոսն ասաց. «Չգիտեի, եղբայրնե՛ր, որ քահանայապետն է, քանի որ գրված է. «Քո ժողովրդի իշխանին չպիտի անիծես» (Գործք առաքելոց, 23:3-5):

Սուրբ Պողոս առաքյալն անգամ Տիրոջը խաչողներին չանարգեց, քանզի եթե նա իր պաշտոնի մեջ է, ապա նրա հետ միասին հայհոյվում է նաև պաշտոնն ու կարգը։ Հետո կասեք` ազգը պատուհասվում է։

Եթե այսպես շարունակվի, ապա ոչ ազգ կմնա, ոչ էլ Հայրենիք։

«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ