Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Աջակցելով մեր Կաթողիկոսին՝ մենք կանգնում ենք ոչ թե մեկ մարդու, այլ մեր Սուրբ Եկեղեցու և ինքներս մեր ինքնության կողքին

Աջակցելով մեր Կաթողիկոսին՝ մենք կանգնում ենք ոչ թե մեկ մարդու, այլ մեր Սուրբ Եկեղեցու և ինքներս մեր ինքնության կողքին
15.07.2025 | 13:29

Սիրելի հավատացյալ ժողովուրդ:

Արդարև, օրհնյալ է Տերը, որ այս դժվարին ժամանակներում մեր ազգին պարգևել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայրապետին՝ զորավոր հավատքով, անսասան նվիրվածությամբ և աստվածահաճո սուրբ առաքելությամբ։

Մեր սիրելի Վեհափառ Հայրապետը՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ոչ միայն իր առաքելությանը հավատարիմ և արհեստավարժ քաջ հովվապետ է, այլև ազգային միության ամրակուռ սյուն, ում աղոթքներով, ջանադրությամբ ու անդադար ծառայությամբ մեր Եկեղեցին ապրում է, գործում ու լուսավորում մեր ազգի հույսի ճանապարհը։

Որպես հավատացյալ զավակներ, պարտավոր ենք ճանաչել այն մեծ հոգևոր ու ազգային պատասխանատվությունը, որ կրում է մեր Հայրապետը․ նրա լռությունը երբեմն խոսում է առավել զորեղ, քան բարձրաձայն կոչերը, և նրա համբերությունը՝ ավելի հաղթական, քան մարտերի աղմուկը։

Վեհափառն իր ձայնն է բաձրացնում ազգային և եկեղեցական կարևորագույն հարցերում` չլռելով և չընկրկելով որոշ ապաշնորհ իշխանավորներից և վեջիներիս թելադրանքով գործող քարոզչամեքենայի ու տարատեսակ ուժային կառույցների սպառնալիքներից և ահաբեկումներից։

Այս գրառումն ուղղում ենք ձեզ, սիրելի' հավատացյալներ, որպեսզի ամուր լինեք ձեր հավատքում, որպես վահան ունենաք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրապետական օրհնությունը և լինեք ավելի հավատավոր, ավելի ներշնչված, ավելի հավատարիմ՝ մեր Վեհափառ Հայրապետի սրտացավ առաջնորդության հանդեպ։

Աջակցելով մեր Կաթողիկոսին՝ մենք կանգնում ենք ոչ թե մեկ մարդու, այլ մեր Սուրբ Եկեղեցու և ինքներս մեր ինքնության կողքին։ Նրա նվիրյալ ծառայության մեջ մենք տեսնում ենք մեր հոգևոր ինքնության պաշտպանությունը, մեր հավատի անսասան ժառանգությունը և ազգի միասնականության հզոր կռվանը։

Թող Տերը խաղաղություն պարգևի մեզ բոլորիս, ամուր պահի Հայրապետի գավազանը և հաստատուն պահի Հայ Եկեղեցին՝ որպես կյանքի և ճշմարտության օրրան հայ֊քրիստոնյա հավատացյալների և ուխտապահ հոգևորականներիս համար։

Տեր Վրթանես ԲԱՂԱԼՅԱՆ

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Դիտվել է՝ 2063

Մեկնաբանություններ