Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Պատվիրված հարցում, վճարովի վարկանիշ

Պատվիրված հարցում, վճարովի վարկանիշ
23.07.2025 | 13:29

Ամերիկյան ինչ-որ կազմակերպություն հասարակական հարցում է արել, որի արդյունքներով՝ Հայաստանի ամենամեծ վարկանիշը՝ 13 տոկոս, ունի Նիկոլ Փաշինյանը։ Ըստ այդ հարցման՝ հայաստանցիների համար ամենավստահելի տեղեկատվական աղբյուրը հանրային կոչված խիստ իշխանամետ հեռուստաընկերությունն է։

Վաղուց չեմ հավատում Հայաստանում սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, կարծում եմ՝ ո՛վ պատվիրում է այդ հարցումները,նրա համար էլ նկարում են ցանկալի տվյալները: Ինչպես ռեստորանում՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Կարծում եմ՝ Փաշինյանի իրական վարկանիշը ներկայումս 8-9 տոկոս է։ Ընդդիմադիր համարվողները , ովքեր փող ունեն, ինչո՞ւ չեն պատվիրում սոցիալական հարցումներ, որոնք ցույց կտան հասարակության մեջ տիրող իրական տրամադրությունները։ Մի քանի տոկոս վարկանիշ ունեցող ընդդիմադիրներն ինչպե՞ս են պատկերացնում 2026-ի ԱԺ ընտրություններում Նիկոլ Փաշինյանին կրելը։ Այս հարցում ես կառանձնացնեի անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանին, ով գրագետ, հաշվարկված քաղաքական պայքար իրականացնելու դեպքում կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ