ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Կատարսիս

Կատարսիս
24.08.2025 | 16:02

Հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ առաջընթաց է ապահովում գիտատեխնիկատեխնոլոգիական զարգացումը մարդկանց համար. ահռելի ինֆորմացիոն հնարավորություններ։

Արվեստները նոր ձև են ստանում, դրանք դուրս են գալիս ավանդական սահմաններից ու դառնում հասանելի բոլորին։

Ֆանտաստիկ հասանելիություն՝ յուրաքանչյուրին և ամեն ինչում։

Մեր աչքի առաջ փոխվում է աշխարհի կառուցվածքը․ ամեն ինչ միացված է իրար, գիտելիքը՝ շրջապտույտի մեջ։ Յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունի զբաղվել և զբաղվում է, օրինակ, լուսանկարչական արվեստով, հաճախ՝ ինքն էլ չգիտակցելով դա։

Թարգմանության, տեքստերի ձայնային ու ֆիլմային մշակման, ստեղծագործական ու գիտական փորձերի աննախադեպ հնարավորություններ։

Սակայն սա միայն գործիքների զարգացում չէ։ Սա նաև մտքի նոր տարածք է, որտեղ մարդը դառնում է ոչ միայն ստեղծագործող, այլև՝ վերաիմաստավորող։ Մենք սկսում ենք տեսնել ավելին, հասկանալ խորքը, զգալ անտեսանելին։

Արդեն պարզ է՝ աշխարհը վերադարձի ճանապարհ չունի։ Մնաց միայն մեկ բան՝ սովորել ապրել այս անընդհատ արագացող իրականության մեջ և ըմբռնել ու ընդունել նոր ինքնամաքրության չափանիշները։ Որովհետև կատարսիսը հենց սա է՝ ոչ թե պարզապես առաջընթաց, այլ՝ նոր հորիզոնների բացում, որոնք ընդլայնում են մեր՝ ինքնադրսևորվելու, մեր՝ լինելու սահմանները։

20.08.2025

Վահունի Հովակիմյան

Դիտվել է՝ 3426

Մեկնաբանություններ