Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կգա ու կասի իր տղամարդկային խոսքը

Կգա ու կասի իր տղամարդկային խոսքը
26.07.2013 | 00:49

Հայտնի դեպքերի պատճառով թափուր մնացած Սյունիքի 38-րդ ընտրատարածքում առաջադրվող թեկնածուների հարցում դեռ խոր անորոշություն է: Սպասում են Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից, որոշում կայացնի: Այս պահին տրվում է ՀՀԿ-ից Սերժ Մկրտչյանի անունը։ Վերջինիս պատգամավոր է ցանկանում տեսնել ՀՀԿ անդրանիկմարգարյանական, ասել է` «պահպանողական» թևը: Սակայն առավել մեծ ակտիվություն է դրսևորում ծննդով մեղրեցի, մեր գործընկեր Մենուա Հարությունյանը, որին, ըստ իրազեկ աղբյուրների, ՀՀԿ որոշ լուրջ շրջանակներ դեմ չեն, որ առաջադրվի:
Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, նորագիր մարզպետ Վահե Հակոբյանը և յուր հայրիկն էլ ցանկանում են պատգամավոր տեսնել յուրյանց զարմիկ, «ղոխպոր տղա»` Վահեի հորեղբոր որդի Առնոլդ Շվարցենեգերին… խառնեցինք` Հակոբյանին: Վերջինիս շանսերը նույնպես բարձր են գնահատվում, քանի որ Հակոբյանները համարվում են մարզի նոր տեր ու տիրակալները: Ինչ վերաբերում է քաղաքական մնացյալ ուժերին, ապա դաշնակցականները թերևս կառաջադրեն Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն, որոշ «չար» լեզուների փոխանցմամբ, ի դեմս յուր ղեկավարի, ասել է` եթե Մենուան դնի, չի բացառվում, որ իրենք թեկնածու չառաջադրեն:
Բայց դե` էս երկրում էդ հարցերը ո՞վ է լուծում... Այնպես որ, սպասենք` արձակուրդից գա-«լուծի»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ