Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Պուտի՛ն, դու կյանք ես հարակեզ

Պուտի՛ն, դու կյանք ես հարակեզ
20.12.2013 | 00:00

Երեկ Ռուսաստանը շնչում էր «ա լյա Պուտին». ռուսական ԶԼՄ-ները այնքան գովազդեցին սույն «դեպքը», որ կարելի էր կարծել, թե Օբաման ու մնացածները կփոշմանեն, որ այդքան դաժան են հարվածել Վլադիմիր Վլադիմիրովիչին` ասելով, թե օլիմպիադային չեն մասնակցելու:
Ասուլիսը մեկնարկեց ծանր։ Պուտինի պատասխաններն անչափ երկար էին։ Միայն ՈՒկրաինային վերաբերող պատասխանը տևեց քսանհինգ րոպե, ընդ որում, նա ամենևին անկեղծ չէր, մանավանդ երբ ասում էր, որ վարկ են տվել ՈՒկրաինային, որովհետև նրան բարեկամ են համարում, համ էլ որ` ՈՒկրաինայի վիճակը շատ ծանր էր:
Ո՞Ւմ հասկանալի չէ, որ տասնհինգ միլիարդ պարտքի տակ գցելով ՈՒկրաինային, Ռուսաստանը սահմանափակում է վերջինիս որևէ, այդ թվում և՝ Եվրոպա գնալու հնարավորությունը:
Հասկանալի էր նաև հաջորդ սեգմենտը. Վ. Պուտինը որևէ կերպ չցանկացավ վաբանկ գնալ Արևմուտքին: Եթե Պուտինը հայտնվեր իր ամպլուայի մեջ` ՈՒկրաինայի, «Իսկանդերների» (վերջինիս հետ կապված ասաց, որ այն դեռ չենք տեղադրում Կալինինգրադում) հարցերում, ապա Եվրոպայի հետ ամբողջովին կփչացներ հարաբերությունները դարի նախագծի մեկնարկից` Սոչիում մեկնարկող օլիմպիադայից հիսուն օր առաջ` փսորելով ամեն բան, այդ թվում և իր ձեռքբերումները:
Ընդհանուր առմամբ, Պուտինի երեկվա ասուլիսն առանձնացավ նրանով, որ անկեղծ չէր, նա չասաց նաև, թե ով է իր իրավահաջորդը, չասաց, որ նպատակ ունի Նոր տարուց հետո հանել վարչապետ Մեդվեդևին:
CNN-ի հարցին` ինչո՞ւ եք քննադատում արևմտյան արժեքները, պատասխանեց. «Որովհետև դրանք խիստ ագրեսիվ են քարոզվում», դրանց դեմը պետք է առնել: ՈՒ դարձյալ չափի մեջ: Ոչ իր նման:
Նույնը` Սնոուդենի մասին. Պուտինը նրա հավեսը չուներ, չի հանդիպել, այդ մարդն իրեն հետաքրքիր չէ, ինքն էլ շատ զբաղված մարդ է, որպեսզի հետաքրքրվի նրանով:
Կարծում ենք` արևմտյան հանրությունը կգնահատի Վ. Պուտինի այս քայլը ևս:
Օբամային Պուտինը նախանձում է, որ նրա ՃՀձ-ն կարող է աշխարհին լսել, ու դրա համար նրան ոչինչ չեն անի:
Կատակի տոնով ասաց, կարծես:
Մի խոսքով, տպավորությունն այնպիսին է, որ Պուտինը վիրտուալ ձեռք էր մեկնում աշխարհին, տակից ունենալով իր «հաշիվներն» ու հաշվարկները, անելով իր քայլերը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ