Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Հերթական անգամ ներքաշվում ենք միջազգային բեմադրմամբ սկսված խաղի մեջ

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Հերթական անգամ ներքաշվում ենք միջազգային բեմադրմամբ սկսված խաղի մեջ
29.05.2014 | 14:36

Ամենայն հավանականությամբ, հայ-թուրքական հարաբերություններում ֆուտբոլային ձախողված դիվանագիտությանը փոխարինելու է գալիս ցեղասպանության «ճանաչման-չճանաչման» հարյուր տարվա դիվանագիտության իմիտացիոն ցիկլը:
Հայաստանի նախագահը Երևան է հրավիրել Թուրքիայի նախագահին՝ 2015 թվականի ապրիլի 24-ին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
2008-ին, Հայատանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների՝ Հայաստանում կայանալիք խաղից առաջ, Սերժ Սարգսյանը հրավիրեց Գյուլին՝ միասին դիտելու երկու թիմերի խաղը, և ստացավ հրավեր՝ ներկա գտնվելու Թուրքիայում կայանալիք պատասխան խաղին:
Թե ինչ արձագանք կտան այս հրավերին թուրքերը, այս պահին հայտնի չէ:
Բայց իսկական զավեշտ կլինի, չէ՞, որ Թուրքիայի նախագահն էլ, ով, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի լինելու է ներկայիս վարչապետը, ասենք, ի պատասխան իրեն արված հրավերի, Հայաստանի նախագահին, որպես պատասխան քայլ, հրավիրի այցելել Աթաթուրքի դամբարան՝ վերջինիս մահվան 77-րդ տարելիցի կապակցությամբ:
Պատկերացնում ե՞ք: Ես էլ չեմ պատկերացնում:
Մի խոսքով, հերթական անգամ ներքաշվում ենք միջազգային բեմադրմամբ սկսված խաղի մեջ, որը, վերջին հաշվով, ավարտվելու է հերթական ավանտյուրայով:

Դիտվել է՝ 2810

Մեկնաբանություններ