ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ղարաբաղյան ճակատում տարին թեժ էր

Ղարաբաղյան ճակատում տարին թեժ էր
25.12.2014 | 16:33

Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ: Մեր զինուժը, բնականաբար, համարժեք պատասխան է տվել, բարեբախտաբար՝ առանց կորուստների:
Ցավոք, ավարտվող տարվա ընթացքում նման լուրերի պակաս չկար: Առնվազն երկու անգամ՝ օգոստոս ամսին ու տակավին վերջերս, երբ խոցվեց հայկական ռազմական ուղղաթիռը, մենք կանգնած էինք լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգի առաջ: Բարեբախտաբար, նման հեռանկարը կանխվեց՝ հիմնականում հայկական կողմի զսպվածության ու նաև միջազգային ջանքերի շնորհիվ:
Անցյալ տարվա ընթացում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները երեք անգամ հանդիպել են, ընդ որում, այդ հանդիպումները եղել են միջնորդ երկրներից յուրաքանչյուրի ավտոնոմ նախաձեռնության հետևանք: Այդ հանդիպումների մյուս առանձնահատկությունն այն էր, որ դրանք, իրենց բնույթով, ֆորսմաժորային էին և ուղղված էին ոչ թե բուն կարգավորմանը, այլ՝ պատերազմի կանխմանը: Հենց վերջին հանգամանքն է այս պահին առանցքայինը միջնորդների օրակարգում, որովհետև հակամարտության կարգավորումը՝ բովանդակային հարթության մեջ, տեսանելի ապագայում անհնար է կամ գրեթե հնարավոր չէ:
Նախ, տրամագծորեն տարբեր են հակամարտության կողմերի դիրքորոշումները կարգավորման առանցքային հարցի ՝ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:
Երկրորդ, Ադրբեջանում խորանում են ավտորիտար միտումները, այդ երկիրը վերածվում է դասական բռնապետության, ըստ այդմ, բանակցային ձևաչափում մեծապես կորցնում է իր վստահելիությունը:
Եվ վերջապես, ուկրաինական ճգնաժամի պատճառով էապես սրվել են Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները, ինչը թույլ չի տալիս նրանց համագործակցությունն ու ներդաշնակ քայլերը մյուս հարթակներում ու տարածաշարջաններում ևս: 2015-ին ևս պահպանվելու է պատերազմի վերսկսման վտանգը, և միջազգային հանրության ջանքերն ուղղված են լինելու այդ վտանգի չեզոքացմանը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ